Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն

14:20 23.04.2021

Մահացել է ամերիկացի ռեփեր, Digital Underground խմբի առաջատար Գրեգորի Ջեյկոբսը, որը հանդես էր գալիս Shock G կեղծանվամբ: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է նրա գործընկեր Չոփմաստեր Ջեյը «Ինստագրամի» իր էջում:

«34 տարի առաջ մեր մոտ հիփ-հոփ խումբ ստեղծելու և աշխարհը նվաճելու խելահեղ միտք հղացավ: Շուտով մեր երազանքներն իրականություն դարձան: Իսկ հիմա նա մեզ հետ չէ… Հանգչի՛ր խաղաղությամբ, իմ ընկեր և գործընկեր Գրեգ Ջեյկոբս»,- գրել է Ջեյը:

Տխուր լուրը հաստատել է նաև ռեփերի հայրը՝ Էդվարդ Ռաքերը: Նրա խոսքերով՝ 57-ամյա երաժիշտին մահացած են գտել հինգշաբթի, Ֆլորիդայի հյուրանոցներից մեկում:

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Գրեգորիի հայրը սպասում է դիահերձմանը: Երգչի մարմնի վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

11:29 07.05.2024

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունները

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս […] ...

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

10:35 07.05.2024

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 6-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով, հայտնում է «Էրմենիհաբերը»: Էրդողանը, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ողջունել է այն, որ Գազայում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումն իրենց իսկ առաջարկների հիման վրա համաձայնել է հրադադարին: «Մենք գոհ ենք մեր առաջարկով ՀԱՄԱՍ-ի կողմից հրդադարի ընդունման մասին հայտարարությունից: Հիմա այս նույնը […] ...

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

10:08 07.05.2024

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի նվերներ է տվել պետական ​​այցով ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այս մասին հաղորդում է France Info ռադիոկայանը։ Մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավարը նվեր է ստացել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» չինարեն թարգմանված վեպը, ինչպես նաև «1742 թվականին հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը»։ Մակրոնը Չինաստանի առաջնորդին նաև նվիրել է վարպետի կողմից պատրաստված լամինացված […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

09:55 07.05.2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը նախատեսում է Գազայի հատվածի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում։ Այս մասին ասված է փաստաթղթի տեքստում, որը հրապարակել է քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությունը։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը կսկսվի համաձայնագրի իրականացման առաջին փուլում։ Դրան հասնելու համար համաձայնագրի երաշխավորները կնախաձեռնեն «անհրաժեշտ […] ...

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

09:33 07.05.2024

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար»,- հեռուստաալիքը վկայակոչում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:26 07.05.2024

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP