Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. բարոնուհի Քերոլայն Քոքս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. բարոնուհի Քերոլայն Քոքս

19:28 23.04.2021

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Առաջին ուղերձս շնորհակալության և երախտագիտության խոսք է հայ ժողովրդին, որը ողջ աշխարհի համար մշտապես եղել է ազատության առաջամարտիկ»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Նրա խոսքով՝ հայերը շարունակել են հանձնառու լինել համամարդկային արժեքների պահպանությանը՝ ի հեճուկս մեծ զոհաբերության և կրած հսկայական տառապանքների, ապրելով հարևանների կողքին, ովքեր չունեն հարգանք մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ:

«Դուք նման եք լույսի փարոսի՝ աշխարհի շատ մութ հատվածում»,- նշել է նա:

Բարոնուհու երկրորդ ուղերձը զայրույթի մասին է:

«Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, կազմակերպում են կոտորածներ»,- հայտարարել է նա:

Քոքսը խոսել է երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեց Արցախի դեմ՝ 1990-1994 թվականներին և 2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ:

«Վերջին պատերազմը լի էր պատերազմական հանցագործություններով: «Genocide Watch» անկախ միջազգային կազմակերպությունը բնորոշեց վերջին պատերազմը որպես ցեղասպանություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մինչ բոլորը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հիշատակը, աշխարհում մինչև օրս շարունակում են նոր ցեղասպանություններ իրականացվել: «Ես կրկին ու կրկին կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ այն մինչ օրս տեղի չի ունեցել»,- ընդգծել է բարոնուհին:

Նա գոհունակությամբ է փաստել, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Իմ երրորդ ուղերձը սիրո և մտերմության մասին է: Ես պատիվ եմ ունեցել 85 անգամ այցելել ձեր երկիր: Այս այցելություններից շատերը տեղի են ունեցել Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ: Գործընկերոջս՝ Դեյվիդ Թոմասի հետ այցելեցի նաև վերջին պատերազմի ժամանակ: Մենք մշտապես հետ ենք վերադառնում՝ հիացած ձեր ժողովրդով, ձեր քաջությամբ, ձեր հյուրընկալությամբ, մշակույթով, ժողովրդավարության հանդեպ ձեր հանձնառությամբ: Դժվար է մտաբերել համեմատական նույն չափն ունեցող մեկ այլ երկիր, որը նմանօրինակ ներդրում է բերել համամարդկային քաղաքակրթության մեջ արվեստի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Խոստանում եմ, որ մենք մշտապես կլինենք ձեր կողքին: Կանենք հնարավոր ամեն բան՝ հասնելու արդարության, որին արժանի եք»,- եզրափակել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

BACK_TO_TOP