12:32 24.04.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը․
«Մեծարգո վարչապետ,
Մեծարգո Ազգային ժողովի նախագահ,
Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ զորակցելու ձեր պատրաստակամության համար:
Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը:
Մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։
1915թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:
Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6 հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։
2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:
Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը:
Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները:
Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար։
Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»:
11:21 03.07.2025
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր11:21 03.07.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...
11:10 03.07.2025
Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանելԻրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...
11:02 03.07.2025
ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվելՉորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...
10:54 03.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...
10:45 03.07.2025
Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան ՅիՉինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային անհամաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ խնդիրները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, պահպանենք միջազգային կանոնները և միջազգային կարգը, խթանենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրներ», – Վան Յիի խոսքերն է […] ...
10:36 03.07.2025
Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտինԳյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […] ...