Պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ արդարությունը գերակա է. Կալիֆոռնիացի սենատոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+21.09 oC

Պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ արդարությունը գերակա է. Կալիֆոռնիացի սենատոր

22:15 24.04.2021

Կալֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն (D – La Canada Flintridge) շեշտել է, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի՝ դատապարտելու բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պորտանտինոն այս մասին նշել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:

«Պաշտոնապես և պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը `Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, արդարությունն ու ճշմարտությունը գերակա են»,-ասել է սենատորը:

Նա նկատել է, որ աշխարհում մարդասիրական փրկության մեծ ջանքերը գործադրվել են հենց Միացյալ Նահանգներում՝ փրկելով հազարավոր որբերի և փախստականների, որոնց ծնողները զոհվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ:

«Մենք բարոյական պարտավորություն ունենք՝ դատապարտել բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկել ոճրագործներին»,-նշել է նա:

Պորտանտինոն Բայդենի կողմից ճանաչումը կարևոր է համարել Հայոց ցեղասպանության համար արդարության հասնելու և Թուրքիայի կողմից շարունակվող ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: «Ես հպարտ եմ և երախտապարտ եմ նախագահ Բայդենին ՝ իր առաջնորդության և համապատասխան դիտողությունների համար»,-ասել է սենատորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

10:54 03.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...

Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան Յի

10:45 03.07.2025

Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան Յի

Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային անհամաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ խնդիրները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, պահպանենք միջազգային կանոնները և միջազգային կարգը, խթանենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրներ», – Վան Յիի խոսքերն է […] ...

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին

10:36 03.07.2025

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին

Գյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […] ...

Միջազգային տարբեր գործընկերներ Հայաստանին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են ներկայացնում. ԱԳՆ-ի արձագանքը՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանը

10:26 03.07.2025

Միջազգային տարբեր գործընկերներ Հայաստանին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են ներկայացնում. ԱԳՆ-ի արձագանքը՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի […] ...

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրությունները

10:19 03.07.2025

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պետք է տեղի ունենան Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ «Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ»,-գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP