17:06 26.04.2021
Կրեմլում չեն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 15-16-ին նշանակված հանդիպման մասին լուրը: Նրանք կարող են հանդիպել ամռանը, հստակ ամսաթիվ դեռ չկա, վայրը ևս հստակեցված չէ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, դեռ անհրաժեշտ է վերլուծել բազմաթիվ հանգամանքներ, որպեսզի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- ասել է Պեսկովը:
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...
11:46 06.05.2025
Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:34 06.05.2025
ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցություններըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...
11:04 06.05.2025
Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...