Է.Նալբանդյանի մեկնաբանությունը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

Է.Նալբանդյանի մեկնաբանությունը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին

14:10 29.01.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն այսօր վստահեցրել է, որ Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ դաշնակցային հարաբերությունները օգտագործելով ու ավելի էժան գնով զենք գնելով: Նալբանդյանի  խոսքով՝ Հայաստանի նախագահն ու ինքը՝ նախարարը, բազմիցս մեկնաբանել են այս հարցը:
 
«Հայտնի է, թե ինչ պատճառներով է այս թեման  հատուկ շեշտադրումներով  շահարկվում Բաքվի կողմից», -ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Արտաքին գործերի նախարարը հիշեցրել է նաև այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի ստորգարված 5-րդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ են մտցվել հիմնական փաստաթղթի մեջ և ըստ այդ փոփոխությունների՝ ՀՀ ԶՈՒ-ի հետ միասին նաև Ռուսաստանն է պարտավորվել ստանձնել ՀՀ-ի անվտանագության դերակատարությունը:
 
«Կան նաև պարտավորություն Հայաստանին տրամադրել ժամակակակից զենք և սպառազինություն», – հավելել է Նալբանդյանը:

 
 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

09:20 14.08.2025

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

BACK_TO_TOP