Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարին

18:22 26.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով:

«Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում»,– ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման գործում և պատրաստ է, նաև որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն կարևորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը:

Նիկոլ Փաշինյանն ու Գաբրիելյուս Լանդսբերգիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների և զարգացումների շուրջ:

Անդրադառնալով հետպատերազմական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին դեռևս անազատության մեջ պահելու, Բաքվի կողմից շարունակվող ագրեսիվ հայատյաց հռետորաբանության, «ռազմավարի պուրակի», Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հնչող նկրտումների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունների մասին: Այս ամենը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ժողովրդավարական ուղիով առաջ շարժվող Հայաստանը, հաշվի առնելով արժեհամակարգային ընդհանուր հենքը, ԵՄ-ից և ԵՄ անդամ երկրներից նախ և առաջ ակնկալում է համարժեք գնահատական Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը:

Լիտվայի ԱԳ նախարարը նշել է՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, և Լիտվան ևս միանում է այդ դիրքորոշմանը: Նա նաև ընդգծել է, որ Լիտվան լիովին սատարում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

18:06 04.07.2025

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

17:50 04.07.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

17:46 04.07.2025

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...

BACK_TO_TOP