14:32 28.04.2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ապրիլի 28-ին մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի՝ ՏՍԽՀԻՄԱ (AICESIS) «Ասիա, Եվրասիա և Մերձավոր Արևելք» խորագրով առցանց տարածաշրջանային համաժողովին, որի օրակարգում էին նաև կազմակերպության նախագահության ընտրությունը և 2021-2023թթ․ կազմակերպության գործունեության ուղղությունները։
Հանրային խորհրդի նախագահը Չինաստանի, Ռուսաստանի, Պաղեստինի, Հորդանանի և Վիետնամի համանման կառույցների ղեկավարների հետ միասին հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով Հայաստանի հանրային նշանակության խնդիրները ոչ միայն գլոբալ համավարակի մարտահրավերներով պայմանավորված, այլ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու հետպատերազմյա իրողությունների համատեքստում։
ՀԽ նախագահը կարևորեց այս մարտահրավերների հաղթահարման գործում գործընկեր կառույցների միջև սերտ փոխգործակցությունը և համագործակցության հուշագրերի արդիականացումն այդ նոր իրողությունների ու մարտահրավերի հաշվառումով, որպեսզի նմանատիպ կառույցներն առավելագույնս կատարեն հանրության և կառավարության միջև հաղորդակցության ու երկխոսության խողովակի դերը, իսկ հանրային քաղաքականություններն ու ծառայություններն էլ լավագույնս հասնեն իրենց հասցեատերերին և շահառուներին։ Սաֆարյանը ներկայացրեց, որ այդպիսի գործընթացներ արդեն իսկ մեկնարկել են ՀՀ Հանրային խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի, ինչպես նաև Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև։
ՏՍԽՀԻՄԱ նախագահության համար առաջադրվել էր Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի նախագահ Լիդիա Միխեևայի թեկնածությունը, որը ներկայացրեց Ռուսաստանի նախագահության անելիքները 2021-2023թթ․։ Համաժողովի մասնակիցները միաձայն հավանության արժանացրին ՌԴ նախագահության թեկնածությունն ու առաջադրված ծրագիրը։ Ըստ այդ, ծրագրի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան առաջիկա տարիներին ուշադրություն կդարձնի անդամ երկրներում թվային անհավասարության, թվային ինքնիշխանության, համավարակի ու թվայնացման, առցանց կրթության, թվային տեխնոլոգիական ինտեգրման էթիկայի, կիբերհանցագործությունների և համացանցային ծայրահեղականության, ժողովրդավարական և հանրային հաստատությունների, քաղաքացիական հասարակության խնդիրներին։
19:22 23.07.2025
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասինՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...
19:15 23.07.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...
19:08 23.07.2025
Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանըԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...
19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:59 23.07.2025
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը ԱրցախՀայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց […] ...
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհինՀուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...