19:10 28.04.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։
Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս ֆիլմերից շատերը դաստիարակչական մեծ ավանդ են ունեցել․
«Մեր ժամանակներում մենք ավագ սերնդին շատ լավ էինք ընդունում, էն պարտիզաններին, որոնք հայրենական պատերազմի մասնակիցներ էին և իրենց դաստիարակությամբ մենք դաստիարակվեցինք, ուրախ կլինենք, որ անկախ Հայաստանի սերունդը ևս դաստիարակվի իր հերոսներով։ Վերջին և նախորդ պատերազմների հերոսները օրինակ լինեն նրանց համար։ Հայրենիքը սիրում են մինչև վերջ, սա է բոլոր հաղթանակների գրավականը»։
Բացառիկ նմուշները երկար տարիներ իր անձնական հավաքածուում պահել է Սթիլ թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Նմուշահավաքը շեշտում է ազդագրերում հիմնականում սովետական զինվորի կերպարն է, նրա հայրենասիրական ոգու արտացոլումը, իսկ սովետական կինոն, որը տարբերվում է ժամանակակից կինոարվեստից, կառուցված է հիմնականում դերասանական խաղի և էմոցիաների արտահայտման վարպետությամբ և դա է, որ երիտասարդությանը պետք է գրավի ֆիլմերում․
«Հազվագյուտ երիտասարդներ կլինեն, որոնք էս ֆիլմերը նայել կուզենան, որովհետև իրանց մտածողությունը, իրենց կյանքի ռիթմը բոլորովին տարբերվում է այդ ժամանակաշրջանի կյանքի ռիթմից։ Եթե այսօր հիմնականում էքշններ են, սարսափելի արագությամբ սցենարը պտտվում է, դեպքերը տեղի են ունենում վայրկյանների ընթացքում, ապա այս ֆիլմերը, ճիշտ է՝ դանդաղ չեն, բայց շատ հավասարակշռված են, որն էլ մարդուն ո՛չ չափազանց լարված կպահե, ո՛չ չափազանց իներտ կպահե»։
Ֆիլմերի աֆիշներում տեղեկատվական պատերազմի դասական օրինակներ ևս կան, նկատում է ՇՊՀ արվեստի ամբիոնի վարիչի ժ/պ Օֆելյա Կուրազյանը։ Հոգեբանական ազդման նպատակով ֆաշիստների և նրա դեմ պայքարող սովետական զինվորի և քաղաքացու կերպարների համեմատության վիզուալ պատկերավորումը վառ արտահայտված է ազդագրերում․
«Էստեղ կա և՛ հայրենասիրական դաստիարակություն, և՛ գաղափարախոսություն։ Խորհրդային և՛ ֆիլմերում, և՛ այս վահանակներում թշնամու կերպարը աղավաղված էր, հիպերտրոֆիկ հիմարացված էր։ Սա հայտնի հոգեբանական ազդման միջոց է։ Գաղափարախոսությունը և հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է, իսկ վիզուալ ինֆորմացիան, որը փոխանցվում է ցուցապաստառների տեսքով, ունի շատ մեծ հոգեբանական ազդեցություն և շատ կարևոր դեր»։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...