12:21 05.05.2021
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկուս Բուհայտը դիմել է Եվրահանձնաժողով մի քանի հարցերով, մասնավորապես՝ ԵՄ -ի և չինական Huawei ընկերության համագործակցության հետ կապված։ Այս մասին հաղորդում է RT-ն:
Բանն այն է, որ մինչ մի քանի երկրներ առանձնապես չեն անհանգստանում այդ ընկերության 5G կապի զարգացման փաստով, մյուսները զրկում են ընկերությանը շուկայի այլ ներկայացուցիչների հետ մրցելու հնարավորությունից, որպեսզի «խանգարեն չինական լրտեսությանը»:
Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է Եվրոհանձնաժողովը մտադիր պաշտպանել չինական պատժամիջոցներից այն երկրներին, որոնք հրաժարվում են Huawei-ի տեխնոլոգիաներից:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դաուդենը հայտնել էր, որ իր երկիրը հրաժարվում է չինական Huawei ընկերության տեխնոլոգիաներից: Իշխանությունը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից լրտեսության կամ Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքների քայքայման համար:
2019 թվականին ԱՄՆ առևտրի նախարարը Huawei-ը ներառել էր «սև ցուցակում»: Արգելել էր գնել այդ ընկերության տեխնոլոգիաները կամ գործարար կապեր հաստատել այդ ընկերության հետ:
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...