13:13 11.05.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագրի դենոնսացիայի օրինագիծ: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում:
«Հրաժարվել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը ստորագրվել է Հելսինկի քաղաքում 1992 թվականի մարտի 24-ին»,- ասված է օրինագծի տեքստում:
Բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «նպաստել է ռազմական ոլորտում վստահության զգալի ամրապնդմանը», միաժամանակ Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել դրա իրականացման գործում, «ամեն տարի հյուրընկալել և իրականացրել է ամենամեծ թվով դիտորդական թռիչքները, առաջինը ստեղծել և սկսել օգտագործել թվային դիտարկման սարքավորումներ»:
«2020 թ. նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգները դուրս եկավ պայմանագրից հորինված պատրվակով, ինչը զգալիորեն խաթարեց պայմանագրի մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը, որը ձեռք էր բերվել դրա կնքման ժամանակ: Այսպիսով, լուրջ վնաս հասցվեց պայմանագրի պահպանմանը և դրա նշանակությանը վստահության և թափանցիկության ամրապնդման գործում, և սպառնալիք առաջացավ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության համար: Այս պայմաններում որոշում կայացվեց սկսել պայմանագրերից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու ներքին ընթացակարգերը»,- ասվում է բացատրական գրության մեջ:
Օրենքի նախագիծը դրական կարծիք է ստացել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...