Արամ Մանուկյանի ջերմությունը բարձրացել էր. մանրամասներ դատարանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Արամ Մանուկյանի ջերմությունը բարձրացել էր. մանրամասներ դատարանից

16:59 30.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր էլ խաղաղ ընթացք չունեցավ: Թեև դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է, բայց  պաշտպանական կողմն անընդհատ միջնորդություններ էր ներկայացնում, շարունակում էր ընդվզել դատարանի այն որոշման դեմ, որ գործի վարույթում թեև կան պայմանագրային պաշտպաններ, սակայն չեն հեռացվում նաև հանրային պաշտպանները:

Հիշեցնենք՝ 11 ամբաստանյալների՝  Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի շահերը, բացի պայմանագրային պաշտպաններից, պաշտպանելու է 3 հանրային պաշտպան՝ Արմինե Ֆանյանը, Անյուտա Մկրտչյանը և Սերգեյ Մանուկյանը: Դատարանի  որոշմանը դեմ էին նաև հանրային պաշտպանները, քանի որ ամբաստանյալները չեն ցանկանում համագործակցել նրանց հետ, պաշտպանական ռազմավարություն մշակել:

Դատարանը, սակայն, նպատակահարմար համարեց հանրային պաշտպաններին թողնել գործի վարույթում՝ դատաքննութունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար, քանի որ ամբաստանյալները պարբերաբար անհարգալից են վերաբերվում դատարանին և հեռացվում դահլիճից, միևնույն ժամանակ, հրաժարվում են նաև իրենց  պաշտպաններից: Վերջիններս նույնպես  լքում են նիստերի դահլիճը՝ տապալելով դատաքննությունը, իսկ հանրային պաշտպանները կմնան դահլիճում և կշարունակեն ամբաստանյալների պաշտպանությունը՝ անգամ առանց նրանց ներկայության:

Նշենք, որ այս խնդիրը տևական ժամանակ քննվում է թե՛ ՊՊԾ գնդի գրավման գործով, թե՛ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննության ժամանակ:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ դժգոհեց, թե իրեն դատարան են բերում ձեռնաշղթաներով:

«Ես էլ չեմ գա դատարան: Ինձ քաշ տալով բերեք, դուք անօրեններ եք»,- ասաց նա:

Դատավոր Արթուր Օհանյանը պարզաբանեց, որ դատարանի լիազորություններն ավարտվում են այդ պատերի ներսում:

Միջադեպերից մեկն էլ այն էր, որ դատարանը մինչ դատական նիստի ավարտը դահլիճից հեռացրեց ակտիվիստ Թամար Հովհաննիսյանին: Նա անընդհատ ռեպլիկներ էր բաց թողնում տեղից և դատավորից պահանջում էր իրեն անունով դիմել: 

Իսկ ռեպլիկներ նա արեց այն ժամանակ, երբ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը կրկին խոսեց ոստիկանների կողմից իրեն ձեռնաշղթաներ հագցնելու մասին: Ակտիվիստ Թամար Հովհաննիսյանը, ի պատասխան կարգադրիչների՝ արագացնելու խնդրանքին, ասաց.

«Մի քիչ էլ ջղայնացնեմ, նոր դուրս գամ»:

Դատական նիստը տևեց մինչև ժամը 16.00-ն:  Փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալ Արամ Մանուկյանի առողջական վիճակը վատացել է և ջերմությունը բարձրացել է: Դատարանը նիստը հետաձգեց մեկ շաբաթով: Դատաքննության այսօրվա ընթացքին կարող եք հետևել այստեղ:

 

    

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

BACK_TO_TOP