Եթե ես չլինեի, ապա Արմեն Ջիգարխանյանը հիմա ողջ չէր լինի. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Եթե ես չլինեի, ապա Արմեն Ջիգարխանյանը հիմա ողջ չէր լինի. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

16:35 30.01.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «Թող խոսեն» թոք շոուի ժամանակ կրկին խոսել է նախորդ տարվա հոկտեմբերից մինչև օրս շարունակվող ընտանեկան սկանդալի մասին: Ցիմբալյուկն ու Ջիգարխանյանն ամուսնալուծվել են անցած տարվա նոյեմբերին:

Վերջին երեք ամսում «Թող խոսեն»-ին տված առաջին հարցազրույցում 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկը տվել է մի շարք հարցերի պատասխաններ:

Իր և Արմեն Ջիգարխանյանի սիրո մասին

Ես նրան հաստատ սիրել եմ, բայց սիրե՞լ է արդյոք Արմեն Բորիսովիչն ինձ, այս հարցին դժվարանում եմ պատասխանել: Կարծում եմ, որ նա պարզապես իմ կարիքն ուներ: Նա միայնակ էր ապրում և երկրորդ կաթվածից հետո ֆիզիկապես չէր կարողանում նորմալ շարժվել: Ինձ թվում է՝ նա այդ ժամանակ սովորեց իմ ներկայությանը, իմ հոգատարությանը: Ես հիմա կարծում եմ, որ նա օգտագործում էր ինձ:

Ես 21 տարեկան էի, երբ սկսվեց մեր սիրավեպը, իսկ հիմա ես 39 եմ: Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղավորությունը ո՞րն է: Պատրաստ էի նրա հետ ապրել, ես երկարացնում էի նրա կյանքը: Եթե նրա կողքին չլինեի, ապա, կներեք, Արմեն Ջիգարխանյանը նույնպես չէր լինի, և մենք այստեղ այսպես չէինք նստի ու չէինք քննարկի այս ամենը: Ես նրա համար ամեն ինչ էի՝ բուժքույր, վարորդ, գործավարուհի, վերջիվերջո, օգնում էի  ղեկավարել թատրոնը: Կարծում եմ, որ նման բաներն այդքան ժամանակ կարելի է միայն սիրելով անել:

Խանդի և դավաճանության մասին

Չնայած տարիքային տարբերությանը, այնուամենայնիվ, ես նրան խանդելու առիթ չեմ տվել:  Վստահ եմ՝ եթե ինչ-որ առիթ տված լինեի, ապա մենք այժմ այլ կերպ կանդրադառնայինք այդ թեմային:

Թատրոն այցելելու արգելքները

Չգիտեմ՝ նա ինչ վիճակում է այդպիսի բաներ ասել, բայց վստահեցնում եմ, որ ես երբևէ այդպիսի հրաման չեմ տվել: Բացառված է, որ ես Արմեն Ջիխարխանյանի անվան թատրոն չթողնեմ, որ մուտք գործի հենց ինքը՝ Արմեն Ջիգարխանյանը, առավել ևս, նա իմ ամուսինն է ու մենք կռված չենք եղել: Չգիտեմ՝ ինչու է այդպիսի բաներ ասում, բայց ես վստահեցնում եմ, որ չի եղել դեպք, երբ Արմեն Բորիսովիչը ուզենա մտնել իր թատրոն, և անվտանգության ներկայացուցիչները նրան չթողնեն:

Թատրոնի կոլեկտիվի մասին

Ես էլ երբեք չեմ գնա թատրոն, քանի որ վիրավորված եմ թատրոնի անձնակազմից: Թատրոնի դերասաններին աշխատանքից հեռացնելու բոլոր հարցերը լուծվել են Արմեն Բորիսովիչի կողմից, նա է որոշել: Ես դերերի բաշխման քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և այդ գործին չեմ էլ խառնվել: Պարզապես կարծում եմ, որ դերասաններին հարմար չէ ասել, որ իրենց աշխատանքից հեռացրել է Արմեն Ջիգարխանյանը, դա ամոթալի փաստ է յուրաքանչյուր դերասանի համար: Այդ պարագայում ավելի հարմար է ասել, որ Ջիգարխանյանի երիտասարդ և քմահաճ կինն է մեզ հեռացրել:

Որտե՞ղ են միլիոնները

Ի՞նչ գումարի մասին է խոսքը: Լավ, հիմա ևս մեկ անգամ բացատրեմ: Ուրեմն Արմեն Ջիգարխանյանի թատրոնը պետական է, գումարները բյուջետային են, և այդ գումարները հնարավոր չէ տեղափոխել օֆշորային հաշիվներ, դրանք առհասարակ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ փոխանցել: Այդ թատրոնում գողանալու ոչինչ չկա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է Ջիգարխանյանի թատրոնի փողերը լվանալ, ապա ասեմ, որ դա հնարավոր չէ, մի՛ գնացեք այնտեղ այդ նպատակով աշխատելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

18:51 03.07.2025

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

18:43 03.07.2025

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

18:36 03.07.2025

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

18:30 03.07.2025

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

18:23 03.07.2025

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

18:12 03.07.2025

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...

BACK_TO_TOP