14:50 07.07.2018
Այսօր ԱԱ-ի քառորդ եզրափակչում սպասվում է Անգլիա-Շվեդիա խաղը: Եվ այս առիթով Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գրազ են եկել:
Զլատան Իբրաիմովիչը Instagram-ում, դիմելով, Բեքհեմին ասել է.
«Հեյ, Դևիդ Բեքհեմ: Եթե Անգլիայի հավաքականը հաղթի Շվեդիային, ապա քեզ կհրավիրեմ ընթրիքի աշխարհի ցանկացած կետում: Իսկ եթե հաղթի Շվեդիան, ապա դու ինձ համար կգնես այն ամենը, ինչ ցանկանամ Ikea խանութից, լա՞վ»:
https://www.instagram.com/p/Bk5rFg4gpsq/?hl=ru&taken-by=iamzlatanibrahimovic
Այս գրազին ի պատասխան՝ Բեքհեմն ասել է.
«Եթե Շվեդիան հաղթի, ես անձամբ քեզ կտանեմ Ikea և կգնեմ այն ամենը, ինչ կցանկանաս Լոս Անջելեսի քո նոր առանձնատան համար: Բայց եթե Անգլիան հաղթի Շվեդիային, ցանկանում եմ, որ դու Անգլիայի հավաքականի մարզաշապիկով գաս վերջինիս խաղին «Ուեմբլի» ստադիոնում և ընդմիջմանը ձուկ և չիփսեր վայելես»:
Իբրահիմովիչը հաստատել է գրազը, իսկ Դեյվիդ Բեքհեմը իր էջում դիմել է Անգլիայի հավաքականին և խնդրել.
«Խնդրում եմ հաղթեք, ես չեմ ուզում այս տղային տանել «Իկեա» և նրա համար գնել այն, ինչ նա ցանկանում է»:
Հիշեցնենք, որ այսօր Անգլիա-Շվեդիա խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին:
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...