16:58 18.05.2021
Այս տարի Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիան, որն անցկացվում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո, նշվում է նույն օրը՝ մայիսի 18-ին:
Օրվա խորհրդի համաձայն՝ 100-ամյա պատմություն ունեցող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիային: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
Շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ թանգարանների ոլորտը ամենանվիրյալ մարդկանց ոլորտն է:
«Խոնարհումի և հարգանքի են արժանի մեր մասնագետների կատարած աշխատանքը, երբ մենք համադրում ենք այն ռեսուրսները, որոնք տրամադրված են թանգարանային հաստատություններին, և տեսնում ենք թանգարանային կառույցների գործունեությունը, վերջին շրջանում գրանցած հաջողություններն ու ակտիվությունը, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ վերջին երկու տարիներին հսկայական փորձության և փորձառության ժամանակահատված էր ինչպես ժամանակակից արվեստի, այնպես էլ թանգարանային հաստատությունների համար:
Համավարակով պայմանավորված սահմանափակումներն ունեցել են ոչ միայն բացասական, այլև դրական միտումներ. քաղաքացիների, արվեստասեր հանրության կապը ոլորտի ներկայացուցիչներն ապահովել են թանգարանների պաշտոնական կայքերի, սոցիալական հարթակների միջոցով՝ աննախադեպ նյութերի հրապարակումների և դիտումների քանակով:
Արա Խզմալյանը խոսել է նաև տարվա հոբելյանների մասին՝ նշելով, որ պատահական չէ՝ այսօր ասուլիսին ներկա են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանզի 2021 թվականին լրանում է այդ կարևորագույն կառույցների 100-ամյակները:
«Այս երկու թանգարանները, իսկապես, մեր մշակութային անձնագրերն են: Գրականության և արվեստի թանգարանը մեր նոր Մատենադարանն է, որովհետև անգնահատելի և աներևակայելի են այն արժեքները, որոնք պահպանվում են թանգարանի պահոցներում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակի շրջանակում այս տարի կիրականացվի միջազգային համաժողով՝ «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին կմասնակցեն նաև կտավի վերականգնման մասնագետներ: Այս տարի նշում ենք նաև Ա. Սպենդիարյանի 150-ամյակը, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում»,- ասել է նախարարի տեղակալը և կարևորել թանգարանների կրթական միջավայրի ստեղծումն ու իրականացվող ծրագրերը:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին և ցավով տեղեկացրել, որ ցուցադրական տարածքների բացակայության պատճառով մեր արժեքներն առավել լայն ծավալներով ներկայացնելու խնդիր ունենք: Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ առաջիկայում որոշ շեշտադրումներ կարվեն նաև ֆինանսական վերաբաշխումների տրամաբանության համատեքստում՝ առաջնահերթ դարձնելով մշակութային արժեքների պահպանումն ու հանրայնացումը:
Նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, շնորհավորելով թանգարանների ոլորտի մասնագետներին և թանգարանասեր հանրությանը, նշել է, որ Թանգարանների միջազգային օրն առիթ է նաև անդրադառնալու այն ազգանվեր գործունեությանը, որն իրականացնում են ոլորտի ներկայացուցիչները:
«Հայաստանը շուրջ երկու տասնամյակ է՝ նշում է թանգարանային ոլորտի մասնագիտական այս գեղեցիկ տոնը: Այս տարի ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո անվճար հիմունքներով կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ ծրագրերը կիրականացվեն նաև առցանց»,- տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:
«Իհարկե թանգարանների առաքելության շրջանակները բավականին ընդլայնվել և հպարտություն ներշնչող մեր բազմադարյա ժառանգությունը հանրությանը ներկայացնելու եղանակները կատարելագործվել են: Համեմատելով համավարակից առաջ ունեցած ժամանակաշրջանի հետ՝ այցելուների հոսքերի կորուստ չենք ունեցել, ինչը նշանակում է՝ մեր հանրությունը սիրում է իր մշակութային ժառանգությունը, և հետաքրքրասիրությունն ու վստահությունը չեն պակասել նրանց շրջանում»,- նշել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ շնորհավորելով թանգարանային ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով երկար տարիների բեղմնավոր և ստեղծագործական գործունեություն:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս շնորհավորել է թանգարանային ոլորտի ներկայացուցիչներին և այցելուներին՝ ասելով, որ իրենց թանգարանը միացել է այս տարվա՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրին՝ ցուցադրությամբ շեշտադրելով վերականգնման բաղադրիչը:
«Մեզ համար շատ կարևոր է մշակութային արժեքների, ժառանգության վերականգնման, պահպանման, վերաիմաստավորման միտումը, և մենք պետք է միավորվենք հենց այս ուղղությամբ: Այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի շրջանակում որոշել ենք առավելագույնս բացվել այցելուների համար՝ բացելով բոլոր ֆոնդապահոցները և բաժինները, պարբերաբար այցելուներին ներկայացնելով մեր լավագույն վերականգնված աշխատանքները: Այս համատեքստում այսօր մեկնարկել է մի նախագիծ՝ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» խորագրի ներքո, որը ներկայացնում է վերականգնված ցուցանմուշի ցուցադրություն և պատմություն: Առաջին ցուցադրությունը վերաբերում է 20-րդ դարի խոշորագույն վարպետներին՝ Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան»,- տեղեկացրել է պատկերասրահի տնօրենը և բոլորին հրավիրել վայելելու այդ բացառիկ ցուցադրությունը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի ու մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...