17:36 28.05.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնած կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության նախորդ փուլը ԱՄՆ-ն համարում է «անբավարար» և կոչ է անում անցկացնել երկրորդ փուլ, որի ընթացքում պետք է նորից հետազոտություն իրականացվի, ներառյալ Չինաստանում։ Այս մասին ասվում է հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի՝ Ժնևի կենտրոնակայանում Միացյալ Նահանգների մշտական առաքելության կողմից տարածած հայտարարության մեջ:
«ԱՀԿ նախաձեռնած COVID-19 աղբյուրի ուսումնասիրության առաջին փուլը անբավարար և թերի էր: Մենք կոչ ենք անում անցկացնել ուսումնասիրության արագ, թափանցիկ, ապացույցների վրա հիմնված և փորձագետների կողմից ղեկավարվող երկրորդ փուլ՝ ներառյալ Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում»,- ասել է ԱՄՆ դեսպանը: «Չափազանց կարևոր է, որ Չինաստանը անկախ փորձագետներին ապահովի ամբողջական, նախնական տվյալների և նմուշների համապարփակ հասանելիությամբ՝ վիրուսի աղբյուրը և համաճարակի սկզբնական փուլերը հասկանալու համար»,- ավելացրել է նա:
ԱՄՆ-ի դեսպանը նաև հավելել է, որ իրենք գնահատում են «ԱՀԿ-ի հայտարարած հանձնառությունը» COVID-19-ի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլի գործընթացին անցնելը և «այդ մասին նորություններ են ակնկալում կազմակերպության գլխավոր տնօրենից:
Մայիսի 23-ին The Wall Street Journal-ը հայտարարություն էր տարածել՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի առնվազն երեք չինացի գիտնական 2019-ի նոյեմբերին լուրջ հիվանդացել է, ինչը կարող է վկայել նոր կորոնավիրուսի արհեստական ծագման տեսության մասին:
Ինչպես ավելի վաղ ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը հայտարարել էր հերթական ճեպազրույցում, ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներն այն մասին, որ ինստիտուտի մի քանի գիտնական 2019-ի նոյեմբերին բուժվում են հիվանդանոցում, չինական իշխանությունները դեռ այն ժամանակ են հերքել և հայտարարել անհայտ հիվանդության առաջացման մասին:
Մարտին փորձագետների միջազգային խումբը հրապարակել էր զեկույց՝ հունվար-փետրվար ամիսներին նոր կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրելու նպատակով Չինաստան կատարած ուղևորության մասին: Փորձագետները չէին կարող միանշանակ եզրակացության գալ: Ժնևում հրապարակված վերջին փաստաթղթի համաձայն՝ նրանք համարում են, որ կորոնավիրուսը փոխանցվել է կենդանիներից, իսկ հետո նաև տարածվել մարդկանց մեջ, իսկ ամենաքիչ հավանականը SARS-CoV-2-ի՝ լաբորատոր պայմաններում առաջացումն է:
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...
14:50 26.06.2025
Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...