14:08 31.05.2021
Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն:
Նշենք, որ Չավուշօղլուն մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: Մայիսի 31-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա հույն իր գործընկերոջ Նիկոս Դենդիասի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
«Անհիմն է, որ Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը և պնդում, որ այդ քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում կամ նրանք խտրականության են ենթարկվում: Մենք ամբողջովին մերժում ենք (Թուրքիայի պնդումները-խմբ.)»,- ասել է խոսնակը:
Չավուշօղլուն նախօրեին նշել էր, որ «իրենք ցանկանում են, որ Հունաստանը Արևմտյան Թրակիայում ապրող թուրք փոքրամասնություններին տա նույն իրավունքները, ինչ իրենք Թուրքիայում տալիս են Հույն ուղղափառ եկեղեցուն և հույն փոքրամասնությանը»:
Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ, Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն:
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...