19:10 31.05.2021
Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ ունենան: Հաղորդում է Aliq.ge-ն։
Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում: Նախկինում այցելուները միայն պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք էին ներկայացնում:
Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին փաստաթուղթ, երկրում գտնվելու 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ հանձնել վրաստանյան կլինիկաներից մեկում:
Վրաստան բացասական թեստով կարող են այցելել ԵՄ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Թուրքիայի, Իսրայելի, Շվեյցարիայի, Բահրեյնի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Կանադայի, Քուվեյթի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Մոլդովայի, Օմանի քաղաքացիները:
Սահմանին օտարերկրյա քաղաքացիներին կներկայացվի մոտ 50 լաբորատորիաների ցանկը, որտեղ նրանք կարող են թեստավորվել: Երկիրը լքելիս նրանք պարտադիր պետք է ունենան երկրորդ թեստի բացասական պատասխանը, հակառակ դեպքում կտուգանվեն: Եթե այցելուն Վրաստանում գտնվելու ընթացքում հիվանդանում է կորոնավիրուսով, նրա բուժման ծախսերը ծածկում է զբոսաշրջային ապահովագրությունը:
Հիշեցնենք` Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմաններն այցելուների համար:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...