Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

16:07 02.06.2021

ՀՀ  ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող երրորդ մրցույթն է:

Մրցույթի նպատակն է խթանել երկու երկրների գիտական կազմակերպությունների և բուհերի միջև համագործակցային կապերը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գիտական նախագծերի իրականացմանն աջակցություն տրամադրելու միջոցով, օժանդակել երիտասարդ գիտնականների շարժունության բարձրացմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել համատեղ գիտական խմբերի՝ ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցության համար: Հայտերի գիտական փորձաքննության ընթացքում, ի թիվս այլ չափանիշների, գնահատվելու են նաև համապատասխանությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի ուղղություններին ու վերջինիս մասնակցելու հեռանկարները:

Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  • Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ՝ սննդի տեխնոլոգիաներ և սննդի անվտանգություն),
  • Կենսատեխնոլոգիա և կիրառական նշանակության բժշկագիտական հետազոտություններ,
  • Ճգնաժամերի կանխմանը և ճգնաժամերի կառավարմանը նվիրված հետազոտություններ (ներառյալ՝ սոցիալական, առողջապահական և տնտեսական հարցադրումներ, ռիսկերի գնահատում և ռիսկերի կառավարում),
  • Հասարակագիտական և հումանիտար հետազոտություններ՝ միջգիտակարգային հետազոտություններ:

Մրցույթին կարող են ներկայացվել նաև հայտեր, որոնք համապատասխանում են «Եվրոպական կանաչ գործարք» նախագծի առաջնահերթություններին (նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://bit.ly/3iba1tZ կայքից):

Մրցույթի մասնակցության գիտական նախագծերի հայտերը ներկայացնում են ՀՀ և ԳԴՀ գիտնականներից կազմված խմբերը: Հայաստանյան խմբում կարող են ընդգրկվել 4-ից 10 անդամներ: Նախատեսվում է տրամադրել 12 կամ 24 ամիս տևողությամբ մինչև տասը դրամաշնորհ:

Հայտերն ընդունվում են Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.scs.am)՝ մինչև 2021  թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Մրցույթի հրավերի փաթեթը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP