ԵՄ-ն խստացնում է կանխիկ դրամի ներմուծման և արտահանման կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

ԵՄ-ն խստացնում է կանխիկ դրամի ներմուծման և արտահանման կանոնները

12:47 03.06.2021

Եվրամիության մաքսային մարմինները հինգշաբթի օրվանից՝ հունիսի 3-ից, Եվրամիության մաքսային սահմանով 10 հազար եվրոն գերազանցող կանխիկ դրամի փոխադրման համար կկիրառեն նոր կանոններ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Նշվում է, որ նոր կանոններն ընդունվել են՝ փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման դեմ պայքարն ուժեղացնելու համար:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր մտնում կամ դուրս են գալիս Եվրամիության տարածք, արդեն պարտավոր են լրացնել կանխիկ գումարի մասին հայտարարագրեր, եթե նրանք տեղափոխում են 10 հազար եվրո կամ ավելի գումարի չափով կանխիկ գումար, ինչպես նաև այլ արժույթներով բաժնետոմսերով կամ չեկերով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իսկ հունիսի 3-ից այս կանոնը տարածվում է նաև 10 հազար եվրոյին համարժեք

  • թղթադրամներով կամ մետաղադրամներով, ներառյալ շրջանառությունից հանված դրամական միավորների վրա, որոնք դեռ կարող են փոխանակվել ֆինանսական հաստատություններում կամ Կենտրոնական բանկում.
  • պայմանական ֆինանսական գործիքների վրա, ինչպիսիք են չեկերը, ճանապարհորդական չեկերը, անդորրագրերը և դրամական պատվերները.
  • առնվազն 90% ոսկու պարունակությամբ ոսկե մետաղադրամների վրա.
  • ոսկու ձուլակտորների վրա, ձուլակտորներ՝ առնվազն 99,5% ոսկու պարունակությամբ:

Բոլոր այդպիսի դրամական միջոցների փոխադրումները պետք է հայտարարագրվեն մաքսային մարմիններում՝ նաև փոստով կամ առաքմամբ ուղարկելու դեպքում: Գումար ուղարկող անձը, այդպիսի գումարներ ստացողը կամ  լիազորված անձը պետք է 30 օրվա ընթացքում ներկայացնեն նման գործողության հայտարարագիր:

Մաքսային մարմինների որոշման համաձայն՝ մաքսային հայտարարագրման այդպիսի պահանջները կարող են տարածվել նաև 10 000 եվրոյից պակաս գումարների վրա, եթե նշաններ կան, որ այդ փողերը կապված են անօրինական գործունեության հետ:

Եթե ​​փող տեղափոխողը հայտարարագիր չի ներկայացրել, կամ պարզվել է, որ այդ կանխիկ դրամի անօրինական ծագումը հաստատվել է, գումարը կբռնագանձվի, և նրանց, ովքեր մասնակցում են դրա փոխադրմանը, պատասխանատվություն կկրեն, ներառյալ զգալի գումարների առգրավման տեսքով:

Կանխիկ գումարի փոխադրման համար մաքսային հայտարարագիրը պետք է պարունակի տեղեկություններ գումարի ծագման և դրա հետագա օգտագործման մասին, և կարող է լրացվել բոլոր լեզուներով, ներառյալ այն լեզուները, որոնք ԵՄ երկրների պաշտոնական լեզուները չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP