19:30 04.06.2021
Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա վերջին զանգը կրկնակի տոնական էր։ Ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը։
Դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանի խոսքերով՝ սենսորադինամիկ սենյակը թույլ կտա N 17 հատուկ դպրոցի սաներին շատ ավելի արագ յուրացնել և ամրապնդել նոր հմտություններ՝ հաղթահարելով շարժողական և վարքային խնդիրները։
«Երեխաները սիրում են մագլցել, ճոճվել, բատուտի վրա թռչկոտել և այլ ակտիվ շարժումներ անել․ սենսորադինամիկ սենյակը շատ ապահով միջավայր է այդ բոլոր գործողություններն անելու և երեխաների էներգիան գրագետ ծախսելու համար։ Մանկավարժներիս էլ սենսորային դինամիկ միջավայրը հնարավորություն կտա դիտարկել երեխաների վարքը, օգտակար կլինի նաև գնահատում կատարելու առումով»,- նշել է Վ․ Եսայանը։
Սենսորադինամիկ սենյակը համալրվել է շվեդական և ալպինիստական պատերով, փափուկ պարանից աստիճաններով, ճոճանակներով, չոր լողավազանով, գնդակներով և զարգացմանը նպաստող այլ անհրաժեշտ պարագաներով։
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում վերաբացվել է նաև գրադարանը՝ հագեցած համակարգչային տեխնիկայով։ Այստեղ նաև ավազային թերապիա է կատարվում։
Դպրոցի սաները հիմնական տոնը՝ Վերջին զանգը, նշել են դպրոցի բակում՝ միասնական բաց դասով։ Նրանք ցուցադրել են սպորտլանդիա, նկարչության բաց դաս: Ցուցադրվել են նաև դպրոցի աշակերտների նկարներն ու ձեռագործ աշխատանքները։
2020-21 ուսումնական տարում հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորել է 1-9-րդ դասարանների 84 աշակերտ, որոնցից 4-ն արդեն շրջանավարտ են։ Դպրոցի ընդունելությունը կատարվում է միասնական առցանց համակարգի միջոցով։ Գրանցվելուց հետո ծնողները դպրոց են ներկայացնում նաև պահանջվող փաստաթղթերը, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող վկայագիրը՝ տրված տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի կամ ՀՀ մարզպետարանների) կողմից։
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...