Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

17:11 07.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեսպանի հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն նախանշված մի շարք գործնական հարցեր:

Վահրամ Դումանյանը մասնավորապես բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ լինելով կրթագիտական և հետազոտական հարթակ՝ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ուսումնական հաստատության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հայկական կողմի պատրաստակամությունը:

«Համալսարանի կողմից կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման պատրաստակամության դեպքում մենք համատեղ ուժերով կնպաստենք Հայաստանում գիտության զարգացմանը և կապահովենք կրթության ու գիտության երկխոսությունը: Այդ պատճառով պետք է անել հնարավորը՝ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն շղթան ամբողջացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում Ալիան Ֆրանսեզի հետ առաջիկայում կազմակերպելու է ֆրանկոֆոն ամառային դպրոց, որի նպատակն է Հայաստանի դպրոցականների շրջանում առավել խորացնել հետաքրքրությունը ֆրանսերենի ուսուցման նկատմամբ և նպաստել ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ ամառային դպրոցը լավագույնս կազմակերպելու նպատակով նախարարությունն ակնկալում է սերտ համագործակցություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հետ:

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի զարգացման շնորհիվ նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների թիվը կկրկնապատկվի: Նա ողջունել է բուհում գիտահետազոտական բաղադրիչի ընդլայնման՝ հայկական կողմի առաջարկությունը: Ըստ դեսպանի՝ հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն օրինակ են նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությունը և հանրակրթական որոշ դպրոցներում ֆրանսերենի խորացված ծրագրի ներդրումը: Ժոնաթան Լաքոտի հավաստիացմամբ՝ այդ բոլոր դպրոցները կստանան աջակցություն՝ կրթական ծրագրերի և դասագրքերի տեսքով. արդեն տրամադրվել է 5300 կտոր դասագիրք: Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի ծրագրին միացել է նաև մի քանի ավագ դպրոց, ինչը թույլ կտա 2-12-րդ դասարաններում ապահովել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի իրականացման շարունակականությունը:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնման հնարավորությանը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև մասնագետների վերապատրաստում: Կողմերը կարևորել են վերոնշյալ գործընթացը, որով կհաստատագրվի հայկական պատմամշակութային հուշարձանները՝ որպես համամարդկային ժառանգության մաս լինելու փաստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...

BACK_TO_TOP