Հունիսի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 103 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

Հունիսի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 103 դեպք

11:11 09.06.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց մաքսանենգության փորձի, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելու, փաստաթուղթ կեղծելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

10:15 23.08.2025

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման քննադատության հետ։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Միլան կատարած այցի ժամանակ Սալվինին, խոսելով Իտալիայի՝ Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու պատրաստակամության մասին՝ Մակրոնի […] ...

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

10:03 23.08.2025

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

09:46 23.08.2025

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-ն

09:40 23.08.2025

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-ն

Դիլիջանի թունելը այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:34 23.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

09:29 23.08.2025

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Օգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...

BACK_TO_TOP