Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

09:56 23.08.2025

Օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:

Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

«Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ համախմբելով ոլորտի առաջատար արտադրողներին, դիզայներներին և խոշոր գնորդներին աշխարհի տարբեր երկրներից։

Հայկական տաղավարում ցուցադրված են նորարարական դիզայնով և բարձրորակ նյութերով կոշիկներ, որոնք նախատեսված են թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաների համար։

Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունները մասնակցել են բազմաթիվ B2B հանդիպումների, որոնք հիմք են դնում հնարավոր արտահանման պայմանագրերի և երկարաժամկետ համագործակցության համար։

Հայաստանի արտադրողների ներկայությունը նման մասշտաբային հարթակում ոչ միայն հնարավորություն է ստեղծում ընդլայնելու արտահանման ծավալները, այլև նպաստում միջազգային շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես որակյալ և մրցունակ արտադրանքի մատակարար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

13:00 23.08.2025

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

12:45 23.08.2025

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ «ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ […] ...

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

12:33 23.08.2025

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:17 23.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

SHANTNEWS

12:00 23.08.2025

SHANTNEWS

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

11:55 23.08.2025

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...

BACK_TO_TOP