13:00 09.06.2021
Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց։ Նախ ուսումնասիրվեց բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան ապօրինի մուտք գործելու վարկածը հերքվեց։ Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում որոշ հանգամանքներ պարզեցին ու ահազանգից երկու ժամ չանցած՝ բաժին բերման ենթարկեցին տուժողի ազգականուհուն։ Տվյալները հավաստի էին. 26-ամյա աղջիկը ոչ միայն խոստովանական բացատրություն տվեց, այլև ներկայացրեց գողացած փողը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ10:03 23.08.2025
Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացելԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...
09:56 23.08.2025
Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարովՕգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ «Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու […] ...
09:46 23.08.2025
Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...
09:40 23.08.2025
Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-նԴիլիջանի թունելը այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
09:34 23.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:29 23.08.2025
Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակերՕգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...