Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

16:55 09.06.2021

Հունիսի 2-4-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը՝ կոռուպցիան կանխելու, դրա դեմ պայքարի միջոցների ու մարտահրավերների, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նստաշրջանի բացմանը ցուցադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հայկական օրինակին, որը, ըստ Բադասյանի, կարող է օրինակելի լինել շատ երիտասարդ ժողովրդավարությունների համար:

Մասնավորապես, ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, նախարարի պաշտոնակատարը առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի ինստիտուցիոնալացման և կոռուպցիոն դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները` 2019 թվականից գործող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Գլխավոր դատախազությունում ստեղծված մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, այս տարեվերջին աշխատանքները սկսող Հակակոռուպցիոն կոմիտե, 2022 թվականից էլ, ըստ ծրագրվածի, Հակակոռուպցիոն դատարան և այլն։

Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները (Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով), դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված 100 մլն եվրո գումարը (նախորդ ինը տարիների ընթացքում երեք անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), հատկանշական համարել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, դատավորների գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմներն ու հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև առաջիկայում իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստրի ստեղծումը։

Այնուամենայնիվ, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կոռուպցիայի դեմ պայքարում դեռ կան մարտահրավերներ՝ ուղղված կրթության և իրազեկման մակարդակի բարձրացմանը, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

17:10 09.07.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

17:05 09.07.2025

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

BACK_TO_TOP