13:55 10.06.2021
Անհատական հաշվի քաղվածքը ֆիզիկական անձին տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով: Ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ»՝ ներկայացնելով էլեկտրոնային դիմում: Մուտքի հնարավորություն կարելի է ստանալ թե՛ առցանց եղանակով (նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում), թե՛ անձամբ հարկային մարմին ներկայանալով:
1. Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով։
Պատասխան․ Ֆիզիկական անձը առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու նպատակով կարող է որպես օգտվող գրանցվել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժնում, որտեղ անհրաժեշտ է լրացնել օգտվողի գրանցման հայտ, ստորագրել էլեկտրոնային ստորագրությամբ և այն ներկայացնել հարկային մարմին:
Ֆիզիկական անձի անվամբ արդեն բացված անհատական հաշվի առկայության դեպքում` համակարգը ստուգում է ներկայացված հայտում էլեկտրոնային ստորագրության առկայությունը և այն վավերացնելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է ծանուցում-նամակ՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով, իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում, ֆիզիկական անձը Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում որպես օգտվող գրանցվելու նպատակով կարող է անձամբ այցելել ՀՀ ՊԵԿ սպասարկման վարչության ցանկացած բաժին և տեղում լրացնել դիմում՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեն։
Նշված համակարգում ֆիզիկական անձի անձնական տվյալների գրանցման և օգտվողի անվանում-գաղտնաբառի որոշման (փոփոխման) ողջ գործընթացը` ըստ անհրաժեշտ գործողությունների քայլերի հաջորդականության, առավել մանրամասն ներկայացված է կայքում տեղադրված «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» օգտվողի ուղեցույցում:
2. «Անհատական հաշիվների էլեկտրոնային համակարգ»-ում գրանցվելուց հետո առցանց եղանակով ինչպե՞ս ստանալ անհատական հաշվի քաղվածք:
Պատասխան․ Առցանց եղանակով անհատական հաշվի քաղվածք ստանալու համար Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցվելուց հետո նախ անհրաժեշտ է լրացնել անհատական տվյալների դաշտը, ապա՝ անհատական հաշվի քաղվածք ստանալու դիմումը և էլեկտրոնային եղանակով ուղարկել հարկային մարմին։ Դիմումում նշված հաշվետու ժամանակահատվածի մասով համակարգը ինքնաշխատ ստեղծում է անհատական հաշվի քաղվածքի թվայնացված փաստաթուղթը և զետեղում այն Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի օգտվողի դիմումների գրանցամատյանում, իսկ դիմումում քաղվածքի ստացման «էլեկտրոնային եղանակ» նշված լինելու դեպքում անհատական հաշվի քաղվածքը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՄեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
17:28 09.07.2025
Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնիԱյսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...