22:34 10.06.2021
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։
Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է անում բրիտանական «The Telegraph» պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարվել հայկական գինեգործությանը։
«Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Թերթը նաև հիշեցնում է, որ հայերը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին ազգն են։ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կան և դժվար է որոշել, թե դրանցից որն է ամենահոյակերտը»։
Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրի ներսում։ «1915թ․ տեղի ունեցած դեպքերը միլիոնավոր հայերի ստիպել են գաղթել այլ երկրներ, իսկ հետո այդ երկրներում խոշոր հայկական համայնքներ են ստեղծվել», – գրում է TimeTurk-ը՝ ընդգծելով, որ Հայաստանից դուրս առնվազն 5․6 մլն հայ է բնակվում։
«Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանի նման հայտնի անձանց հայրենիքն է։ Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին։ Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկն է և սուրբ լեռ է համարվում»։
Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է՝ 29 տարով Հռոմից մեծ։ Իսկ հայկական լավաշ հացը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։
«Հայկական կոնյակը համտեսած անձանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը 2-րդ աշխարհամարտի տարիներին տասնյակ արկղերով հայկական կոնյակ էր ուղարկում Չերչիլին։
Նույնիսկ վարկած կա, որ Յալթայի կոնֆերանսի արդյունքները մեծ չափով պայմանավորված են հայկական կոնյակի և գինու ազդեցությամբ։ Այս մասին «The Telegram»-ը գրում է․ «Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը պատերազմից հետո Եվրոպայի զարգացման ուղիները քննարկելու նպատակով հանդիպեցին Ղրիմում։ Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքն ապահովվեց հայկական կոնյակի և գինու շնորհիվ։ Չերչիլի օգնականներից մեկը հետագայում պատմել է, որ վարչապետը այնքան շատ կովկասյան խմիչքներ էր խմել, որ ցանկացած խելամիտ մարդու կարող էր մեղմացնել»։
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...