Տարածաշրջանի ապաշրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. ՌԴ փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

Տարածաշրջանի ապաշրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. ՌԴ փոխվարչապետ

13:56 11.06.2021

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է: Այդ մասին «Ռոսիյսկայա Գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ նման բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության  Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, որը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը բացելու առաքելությունն ունի, նշել է ՌԴ փոխվարչապետը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ կողմերը հենց սկզբից պայմանավորվել են, որ ընտրում են մոտեցում՝ հիմնված առողջ բանականության վրա։

«Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ: Բացի դրանից՝ Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործելու ադրբեջանական նավահանգիստները՝ Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»,- ընդգծել է նա։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ ունի շատ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ, ինչը խցանի պես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասաբար է անդրադառնում միգրացիոն գործընթացների վրա և թույլ չի տալիս Հայաստանին ամբողջությամբ բացահայտել իր ներուժը և վերածվել բարեկեցիկ երկրի:

«Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, և երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և, անկասկած, այս նոր կազմաձևում Ադրբեջանը և Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,- ասել է  Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ են կյանքի կոչելու դրանք, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը:

«Կարևորը լավ ապագա տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն այս՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP