Թուրքական «Էնկա» ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել  «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագիծը և լքել երկիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Թուրքական «Էնկա» ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել  «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագիծը և լքել երկիրը

17:46 12.06.2021

Նամախվանի ՀԷԿ-ի «Էնկա» շինարարական ընկերությունը հայտարարում է, որ լուրերն այն մասին, որ ընկերությունը հավաքել է տեխնիկան և դադարեցրել աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում է 1tv.ge-ն։

«Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, իբր «Էնկա» ընկերությունը տեխնիկան հավաքել ու դադարեցրել է իր աշխատանքը, դա չի համապատասխանում իրականությանը:

Ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել երկրի համար կարևոր նախագիծը՝ «Նամախվանի ՀԷԿ»-ը, հրաժարվել ներդրումային պարտավորություններից և լքել երկիրը:

Ընկերությունը նաև պատրաստ է նախագծի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել գործընթացի բոլոր շահագրգիռ կողմերին»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են ընթանում։

Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսում լրագրողների հետ զրույցի ընթացքում արձագանքել է «Նամախվանի» ՀԷԿ-ի շինարարության հարցին և հայտնել , որ  ինքը ծանոթացել է ՀԷԿ-ի շինարարության նախագծին ու ներդրողների հետ միասին աշխատում են, որ առկա նախագծով չկառուցվի։

2019 թվականին Վրաստանի կառավարությունը «Նամախվանի ՀԷԿ» կասկադը զարգացնելու, կառուցելու և շահագործելու իրավունք շնորհեց թուրքական ENKA և նորվեգական Clean Energy Group ընկերություններին: Երկու հէկերի կասկադը միացնելու է Ռիոնի գետի երկու հիդրոէլեկտրակայանները`433 ՄՎտ հզորությամբ: Շինարարության ավարտից հետո Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 15%-ով: Կասկադի կառուցման համար ներդրվել է 750 միլիոն դոլար: Գումարային փոխհատուցում է տրամադրվել տարածաշրջանի բնակչությանը:

 

Տարածքի շահագործումը թուրքական կողմին  է հանձնվել 99 տարի ժամկետով: ENKA ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նախագիծը միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի համար, և խոստանում են «Նամախվանի» ՀԷԿ-ում աշխատանքի տեղավորել 1,6 հազար տեղի բնակչի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:42 19.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP