ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության կարևորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության կարևորության մասին

20:53 13.06.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դաշինքի և Մոսկվայի միջև բարդ հարաբերությունների համատեքստում հատկապես կարևոր է համարել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: Այս մասին նա հայտարարել է բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մենք պետք է անենք հնարավորինս,  որպեսզի խուսափենք միջադեպերից, պատահականություններից և սխալ հաշվարկներից, ինչը միշտ էլ կարևոր է, բայց հատկապես հիմա, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները բարդ են: Սա  պատճառներից մեկն է, ինչու է  ՆԱՏՕ-ն հավատում Ռուսաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված երկկողմանի մոտեցմանը, երբ Ռուսաստանի  հետ երկխոսության ընթացքում համատեղվում է պաշտպանությունն ու զսպումը: Մասամբ մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դրա պատճառը նաև նրա հետ բարդ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունն է», – ասել է  Ստոլտենբերգը:

Նա Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը բացատրել է  զենքի վերահսկման ապահովման, թափանցիկության բարձրացման և կողմերի միջև հարաբերություններում ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սահմաններին, հատկապես կարևոր է կապը Մոսկվայի հետ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

BACK_TO_TOP