10:31 14.06.2021
ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովի ավարտին եզրափակիչ հայտարարության մեջ կարձանագրեն միմյանց օգնելու պատրաստակամություն՝ կիբերհարձակումների դեպքում: Այս մասին կիրակի լրագրողներին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը:
«Ինչ վերաբերում է կիբերհարձակումներին և ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածին (կազմակերպության մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա), դա դիտարկվելու է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ժամանակ: Եթե որևէ մեկը կենթարկվի զանգվածային կիբերհարձակման, և դրա լուծման համար անհրաժեշտ կլինի այլ անդամների տեխնիկական կամ հետախուզական աջակցությունը, կարծում եմ, որ նրանք կարող են գործարկել դաշինքի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը»,-ասել է Սալիվանը՝ հավելելով, որ պատրաստակամության մասին կարձանագրվի կոմյունիկեում։
Նրա խոսքով՝ դաշինքի գագաթնաժողովը նվիրված կլինի հավաքական անվտանգությանն ու պաշտպանությանը։ «Կլիման, կիբերանվտանգությունը, Ռուսաստանը, ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կլինեն օրակարգում»,-ասել է նա։
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...