09:25 14.06.2021
ՆԱՏՕ-ն վերստին կգրի իր ռազմավարական հայեցակարգը, քանի որ այն չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Մեծ Բրիտանիայից Բելգիա ճանապարհին ինքնաթիռում ունեցած ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
«Վերջին ռազմավարական հայեցակարգը գրվել էր 2010 թվականին, որտեղ Ռուսաստանը բնորոշվում է որպես «կառուցողական գործընկեր», իսկ Չինաստանի մասին ընդանրապես խոսք չկա։ Այնպես որ, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը թարմացնելու ժամանակն է»,-ասել է Սալիվանը, փոխանցում է Սպիտակ տան կայքը։
Նա հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովին այդ հարցով խորհրդակցություններ կունենա դաշնակիցների ու գործընկերների հետ։
Սալիվանի խոսքով՝ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը երկրների առաջնորդների հետ կքննարկի նաև մի շարք հարցեր, այդ թվում մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գալիս են Ռուսաստանից՝ կապված կիբերտարածքին և նոր տեխնոլոգիաներին առնչվող խնդիրների հետ։ Բայդենը կանդրադառնա նաև Չինաստանից եկող սպառնալիքներին և Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
09:23 23.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ09:16 23.08.2025
Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. Վահագն ԽաչատուրյանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ: «35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային […] ...
09:10 23.08.2025
Վարչապետի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ: «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 1991 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի […] ...
09:00 23.08.2025
Օգոստոսի 23-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՕգոստոսի 23-ին ժամը 06։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: ...
23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...