14:03 15.06.2021
Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբան, որի՝ «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» տեղի բնակիչներին ուղղված խոսքերը հասարակական ռեզոնանս էին առաջացրել, բացատրել է, թե ինչու հանրապետությունում խնդիրները պետք է լուծվեն իր, այլ ոչ թե պետության ղեկավարի միջոցով:
Մայիսի վերջին YouTube-ում հայտնվել է Ույբայի՝ Կոմիի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման տեսանյութը, որտեղ նա խնդրում է անմիջական կապ հաստատել իր հետ՝ սուր խնդիրները լուծելու համար: Ի պատասխան Ռուսաստանի նախագահին դիմելու անհրաժեշտության մասին զրուցակիցներից մեկի արտահայտությանը, Կոմիի ղեկավարն ասում է. «Ի՞նչ Պուտին, ձեզ մոտ ես եմ Պուտինը»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբայի խոսքերը. «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» արտահայտությունը կտրված է համատեքստից. նա ասել է, որ տարածաշրջանի ղեկավարն ունի իր սեփական լիազորություններն ու պատասխանատվությունը։
«(Հետո) ես հասա Мутный Материк գյուղ, որի բնակիչները բողոքում էին մերձակայքում գտնվող նավթից: Ուղղաթիռից թռչելիս ոչինչ չէր երևում, ուստի ստիպված էի նավակ խնդրել՝ ափերի երկարությամբ նայելու համար: Դրանով ես ամբողջ գյուղով ավելի քան մեկ կիլոմետր անցա՝ ձեռքս պարբերաբար իջնելով ջրի մեջ. ձեռքս մաքուր էր մնում: Հետո նրանք ինձ տարան մի այնպիսի հատված, որտեղ մոտորանավակների մոտ բենզինի բծեր կային. ըստ ամենայնի, դրանք կաթում էին, երբ լցնում էին շարժիչի մեջ: Ընդհանուր առմամբ, նավթի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է Ույբան РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Երբ մենք ափ դուրս եկանք, տեղացիներն ասացին, որ կգնան նախագահի մոտ: Ես հարցրի, թե, այդ դեպքում, ինձ ինչո՞ւ են ընտրել: Եվ իսկապես ասացի՝ «Ձեզ մոտ ես եմ Պուտինը, քանի որ դուք ինձ ընտրել եք որպես սուբյեկտի ղեկավար՝ բարձրագույն պաշտոնատար անձ»։ Սա նշանակում է, որ ես պատասխանատու եմ Կոմիի բնակիչների խնդիրների համար, և դրանք պետք է լուծվեն իմ միջոցով, այլ ոչ թե Ռուսաստանի նախագահի»,- բացատրել է նա:
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...
16:00 10.07.2025
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...