14:55 15.06.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։ Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ վատառողջ է: Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներին: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստին: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չընթերցվեց:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանին հիշեցրեց, որ երկրում նախընտրական քարոզարշավ է, որը պետք է տևի ընդամենը 12 օր: Այս ընթացքում «Հայաստան» դաշինքը գլխավորող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում:
Բացի դրանից՝ պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են և կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությունը չքննարկվեց:
Հաշվի առնելով, որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, ընտրությունների պաշտոնական արդյունքները կարող են դեռևս հայտնի չլինել, դատարանը հետաձգեց նիստը մինչև հունիսի 29-ը՝ ժամը 13։00:
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...
13:45 10.07.2025
Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...
13:37 10.07.2025
Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողիԱրտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...
13:28 10.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ըԵրևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...