18:35 15.06.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլում «Արարատը» մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Առայժմ մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,- ասել է Բիչախչյանը։
«Ֆեհերվար»-«Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին։
16:40 17.06.2025
Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվելՄայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչԱրգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...
16:24 17.06.2025
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականըԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...
16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:10 17.06.2025
Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետՂազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։ «Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է […] ...
16:02 17.06.2025
Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...