Հայկ Չոբանյանը մասնակցել է GLEX-2021 միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC

Հայկ Չոբանյանը մասնակցել է GLEX-2021 միջազգային համաժողովին

19:02 15.06.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին:
Տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով:
Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների  բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է։ Ուստի, մեր երկրի համար անչափ կարևոր է համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարների հետ, ինչպես նաև փորձի փոխանակումն այնպիսի ուշագրավ միջոցառումներում, ինչպիսին GLEX 2021-ն է:
«Այսօր աշխարհում առաջնային խնդիր է նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տիեզերական հետազոտությունների ոլորտը: Հաշվի առնելով, որ տիեզերական հետազոտությունը զուգորդվում է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ կառավարությունը ներդրումներ է կատարում այս ուղղությունը զարգացնելու համար: Մենք ջանում ենք համագործակցել աշխարհի առաջատար երկրների հետ՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածությունը օգտագործելու և այլ գլոբալ նախագծերում ներգրավվելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Համաժողովի ընթացքում, որը կտևի մինչև հունիս 18-ը, բացվել է մասնագիտացված ցուցահանդես, նախատեսվում են լիագումար նիստեր տիեզերական գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, բանակցություններ, փոխգործակցության ֆորում, հատուկ նիստ՝ նվիրված Յուրի Գագարինի թռիչքի 60-ամյակին:
GLEX 2021-ը կազմակերպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան` Համաշխարհային աստղագնացության ֆեդերացիայի հետ համատեղ:
Համաժողովի հիմնական նպատակն է միավորել տարբեր երկրների գիտնականներին, ինժեներներին, դիզայներներին, որոնք ձգտում են ուսումնասիրել և տիրապետել տիեզերական տարածությունը, ցանկանում են կիսվել իրենց մտքերով, ծրագրերով և պատրաստ են դրանք քննարկել գործընկերների հետ:
GLEX-2021-ին ներկա են 59 երկրների մոտ 800 ներկայացուցիչներ, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, որոնց կողմից ներկայացվելու են 576 զեկույցներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

10:00 02.07.2025

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

BACK_TO_TOP