Գիտնականները ստեղծել են ակնոց, որը հնարավորություն է տալիս տեսնելու մթության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Գիտնականները ստեղծել են ակնոց, որը հնարավորություն է տալիս տեսնելու մթության մեջ

23:45 19.06.2021

Ավստրալացի և եվրոպացի գիտնականները մշակել են հեղափոխական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պարզ տեսնել մթության մեջ ծայրահեղ բարակ թաղանթի միջոցով, որով կարող է ծածկվել սովորական ակնոցի մակերևույթը: Advanced Photonics-ում հրապարակվել է համապատասխան հոդվածը:

Ավստրալիայի ազգային համալսարանի հետազոտողները Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բուլղարիայի գործընկերների հետ ստեղծել են նանոմետրային չափի բյուրեղների հիման վրա բարակ շերտ, որը կարող է մարդու աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր լույսը դարձնել տեսանելի պատկեր:

«Մենք անտեսանելին տեսանելի ենք դարձրել, – համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է հոդվածի առաջին հեղինակ Ռոսիո Կամաչո Մորալեսի խոսքերը։ – Նանոկրիստալների բարակ թաղանթը հարյուր անգամ ավելի բարակ է, քան մարդու մազերը. դրանով կարող է ծածկվել ակնոցը. այն ֆիլտրի նման է, որը հնարավորություն է տալիս տեսնելու մթության մեջ»: Ըստ մշակողների՝ նոր տեխնոլոգիան չափազանց թեթև է, մատչելի և հեշտ է զանգվածային արտադրության դնելու հարցում, ինչն այն դարձնում է շատ խոստումնալից այլընտրանք գիշերային տեսանելիության սարքերի համար:

Ինֆրակարմիր լույսը տեսանելի լույսի վերածող նանոկրիստալներն առաջին անգամ արտադրվել են Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ Թրենթ համալսարանի Գիտության և տեխնոլոգիայի դպրոցի առաջադեմ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայում:

Հեղինակները նշում են, որ մինչ այժմ խոսքը միայն նախատիպ ստեղծելու մասին է, բայց նրանք նախատեսում են շարունակել հետազոտությունները և տեխնոլոգիան հասցնել արդյունաբերական մակարդակի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

12:49 11.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

12:40 11.08.2025

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

12:27 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

12:22 11.08.2025

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

Բաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

12:05 11.08.2025

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...

BACK_TO_TOP