18:40 17.06.2021
Գյուղացիական տնտեսությունները Կառնուտի ջրամբարում ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով բերքը կորցնելու վտանգի առջև են հայտնվել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերի ցանքատարածքների մեծ մասը ոռոգման սեզոնի մեկնարկից՝ մայիսից մինչև հիմա չեն ոռոգվել, այնինչ ցորենի և գարու, ինչպես նաև վաղահաս կարտոֆիլի ցանքերը գոնե մեկ անգամ պետք է ջրած լինեին։ Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի հասնում։ Հունիսի կեսն է, բայց Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա։
Հիմնական սնուցումը Արփիի ջրամբարից է ու Ախուրյան գետի ջրերից։ 22 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեցող Կառնուտի ջրամբարը ոռոգման աղբյուր է հանդիսանում Ախուրյանի, Անիի ու Արթիկի տարածաշրջանների մոտ 7000 հա հողերի համար։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերում հացահատիկային ու այլ մշակաբույսերի ցանքատարածքների մեծ մասը մինչ հիմա առաջին ջուր չի ստացել․
«Գյուղացու գործը սեզոնի հետ կապված գործ է, որ ուշացավ, ուրեմն վերջ։ Դաշտերը մայիսի սկզբներին պտի ջրած էղնեինք, որ կտորըմ բերք հանեինք»։
«Մենակ մեր գյուղը չէ, որ խնդիր ունի․ Ազատանն է, Այգաբացը, Ղարիբջանյանը, բոլոր հարակից գյուղերն ունեն նույն խնդիրը․ մոտավորապես 10․000 հա տարածքի մասին է խոսքը»,- իրար լրացնելով՝ դժգոհում են Արևիկ գյուղի հողատերերը։
Գյուղացիական տնտեսությունները վերջին տասն օրերին ամեն օր ջուր են ուզել ջրբաժանից, ջրբաժանն էլ ամեն անգամ նույն պատասխանն է տվել, թե Կառնուտի ջրամբար ջուր չի լցվում։ Հացահատիկային մշակաբույսերի ոռոգման ճիշտ ժամանակը գյուղացիական տնտեսությունները բաց են թողել: Ցորենն ու գարին արդեն մեկ անգամ պետք է ջրած լինեին։
Արևիկի ու հարակից գյուղերի հողատերերը ջրի խնդիրը մի քանի օր առաջ ներկայացրել են Շիրակի մարզպետարանում։ Թե ինչու մինչև հիմա ջուր չի կուտակվել Կառնուտում, պատճառներ ու պարզաբանումներ չեն տրվել, միայն վստահեցրել են, որ հարցն արդեն կարգավորվել է։
«Մարզպետարանից մեզ ասել են, որ մինչ երեկո հարցը կարգավորվելու է, և ամենաուշը առավոտյան մենք էդ խնդիրը էլ չենք ունենալու»,- նշում են գյուղատնտեսները։
Հարևան գյուղի հողերն էլ նույն անջուր վիճակում են։ Կառնուտի ջրամբարին ամենամոտ գտվող համանուն Կառնուտ գյուղի հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի ու ճակնդեղի դաշտերը մնացել են անձրևի հույսին, բայց դա էլ օրերով չեն տեսնում։
«Ես հազիվ հլը 2 հա եմ ջրել, չգիտեմ, թե էն 6 հա ցորենս էլ ինչղ պտի ջրեմ։ Ջուր էլ որ էղնի, արդեն օգուտ չի տա։ Գիշեր-ցերեկ անընդհատ ահազանգում ենք»,- ասում են կառնուտցի գյուղատնտեսները։
Ահազանգերն հասել են նաև Շիրակ ջրօգտագործողների ընկերություն, որտեղ ևս հստակ պարզաբանումներ ֆերմերներին ու գյուղացիական տնտեսություններին չեն տվել։ Ջուր չկուտակելու պատճառը, ըստ հողատերերի ունեցած տեղեկությունների, հէկերից մեկն է, որին ջուր տալու հետևանքով, Կառնուտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 9 մլն խորանարդ մետրով պակաս ծավալի ջուր կա հիմա։
Ջրօգտագործողների ընկերության նորանշանակ ղեկավար Խաչատուր Խաչատրյանը Shantnews-ին հայտնեց, որ այս պահին ջրամբարում ջուր է բաց թողնվում ՝ վայրկյանում 5000 մ խորանարդ չափով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...