«Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքների հետ Վրաստանի իշխանությունները համաձայնության հասնելու շանսեր են տեսնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

«Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքների հետ Վրաստանի իշխանությունները համաձայնության հասնելու շանսեր են տեսնում

20:58 18.06.2021

«Նամախվանի ՀԷԿ»-ի նախագծում եվրոպական միջնորդի ներգրավմամբ շատ դրական գործընթաց է իրականացվում, պետությունը կատարել է առաջին քայլը, այժմ մենք բողոքի շարժման առաջնորդներից դրական հակաքայլեր ենք ակնկալում,- ասել է Վրաստանի  էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Հաղորդում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով, ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման և բանակցությունների կենտրոնի ներգրավմամբ հանդիպումը կանցկացվի այսօր առցանց:

«Եվրոպացի միջնորդի ներգրավմամբ շատ դրական գործընթաց է իրականացվում: Այս միջնորդությամբ առաջին հանդիպումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այս հանդիպումը կշարունակվի այսօր նույն կազմով՝ արդեն առցանց ձևաչափով: Արդյունքն այն էր, որ պետությունը կատարեց առաջին քայլը: ՆԳՆ-ն ապամոնտաժել է երկաթե պատնեշները: Այժմ մենք ակնկալում ենք, որ դրական հակաքայլեր կգան հենց բողոքի շարժման առաջնորդներից: Պաշտպանված կլինեն նաև տարբեր իրավունքներ և օրենսդրությունը, ներառյալ՝ մասնավոր սեփականության իրավունքը: Ճանապարհի արգելափակումներ չեն լինի: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք անպայման համաձայնության կհասնենք: Գործընթացը դրականորեն է ընթանում,- ասել է Նաթիա Թուrնավան:

Հիշեցնենք, Վրաստանում թուրքական ENKA ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են ընթանում։

2019 թվականին Վրաստանի կառավարությունը «Նամախվանի ՀԷԿ» կասկադը զարգացնելու, կառուցելու և շահագործելու իրավունք շնորհեց թուրքական ENKA և նորվեգական Clean Energy Group ընկերություններին: Երկու հէկերի կասկադը միացնելու է Ռիոնի գետի երկու հիդրոէլեկտրակայանները`433 ՄՎտ հզորությամբ: Շինարարության ավարտից հետո Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 15%-ով: Կասկադի կառուցման համար ներդրվել է 750 միլիոն դոլար: Գումարային փոխհատուցում է տրամադրվել տարածաշրջանի բնակչությանը:

Տարածքի շահագործումը թուրքական կողմին  է հանձնվել 99 տարի ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 64 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 64 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

12:17 19.06.2025

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

12:10 19.06.2025

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ո՞ւմ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

11:54 19.06.2025

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ո՞ւմ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

Լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

11:46 19.06.2025

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...

BACK_TO_TOP