21:38 01.02.2018
Ցինկի քսուք
Անթերի արդյունք է տալիս ակնեների ու բշտիկների դեպքում: Անհրաժեշտ է քսել կոնկրետ ակնեի կամ բշտիկի վրա, քանի որ շատ է չորացնում մաշկը: Փոխարենը շատ արագ առողջացնում է մաշկը:
Ռետինոլ պարունակող քսուքներ
Ռետինոլ կամ վիտամին Ա պարունակող բոլոր քսուքները հրաշալի արդյունք են տալիս պարբերական օգտագործման դեպքում, քան որ ռետինոլը մաշկի երիտասարդացման հիմնական գործոնն է: Միայն թե օգտագործեք գիշերը, ռետինոլն «անհաշտ է» արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ:
Ասպիրին
Նույն ինքը՝ սալիցիլաթթուն, ուղղակի անփոխարինելի միջոց է մաշկը մաքրելու և երիտասարդացնելու համար:Կարելի է օգտագործել որպես ձգող միջոց: 1 դեղահաբը փշրեք և ավելացրեք մեկ թեյի գդալ թթվասեր:Մոտավորապես կրեմի խտության խառնուրդ ստացեք և քսեք դեմքին: Խուսափեք աչքերի շուրջը քսելուց: 15 րոպե անց վայելեք արդյունքը:
Վաղենակի լուծույթ
Հավասար քանակությամբ նոսրացրեք ջրով և օգտագործեք որպես լոսյոն: Մաշկը կթարմանա, և սև կետերը կնվազեն:
Վիտամին E
Դեղատներում վաճառվում է «Տոկոֆերոլ» անվամբ: Կարմիր, թափանցիկ գնդիկներ են: Ծակեք ասեղով, պարունակությունը քսեք դեմքին և եղունգների. մաշկը կսնուցվի ,եղունգները կամրանան: Արդյունքը արագ տեսանելի կլինի:
Գերչակի յուղ
Մազերի աճը խթանող անփոխարինելի դիմակ է: Քսեք և, որքան հնարավոր է, երկար թողեք մազերին: Մազաթափությունը կդադարի, անգամ կնկատեք նոր մազերի աճ: Մազերը սկսկեն փայլել ու առողջ տեսք կստանան:
Սոլկոսերիլ
Ի սկզբանե նախատեսված է եղել թեթև վերքերի և վնասվածքների առողջացման համար: Այժմ հաճախ օգտագործվում է կոսմետոլոգիական նշանակությամբ: Շաբաթական 2-3 անգամ քսեք դեմքին և թողեք ամբողջ գիշեր: Վերականգնում է մաշկի թարմությունը: Աշխատում է որպես հակաօքսիդանտ: Մաշկը հագեցնում թթվածնով և գլյուկոզայով, ինչն էլ կարևոր է թարմության համար:
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
11:00 10.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...