Շիրակի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկում քվեապարկերը չեն բացվել, մյուսում` վերահաշվարկից հետո արդյունքները չեն փոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկում քվեապարկերը չեն բացվել, մյուսում` վերահաշվարկից հետո արդյունքները չեն փոխվել

18:44 23.06.2021

Երեկ ժամը 11-ին ավարտվեց տարածքային ընտրական հանձնաժողովներ կուսակցությունների ու դաշինքների  բողոք-դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակման՝ այսօր 70-ից ավելի  ընտրական  տեղամասերում վերահաշվարկի գործընթաց է նախատեսված։ Թեև Շիրակի մարզի տարածքային հանձնաժողովները բողոք -դիմումներ չեն ստացել, սակայն  Արթիկի և Անիի տարածաշրջանների 55 տեղամասեր ընդգրկող թիվ 33 ՏԸՀ-ի նախաձեռնությամբ  բացվել է ընդամենը մեկ 33/31 ընտրատեղամասի քվեաթերթիկների պարկը։ Ամփոփ արդյունքներով որևէ անճշտություն չի հայտնաբերվել։

«Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 10։00-ին տեղի է ունեցել վերահաշվարկի գործընթացը։ Ճիշտ է, բոլոր  հրավիրված շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները չեն մասնակցել գործընթացին, բայց ներկա են գտնվել  վստահված անձինք ու դիտորդներ։ Բացվել է քվեապարկը, ստուգվել են բոլոր փաստաթղթերն ու քվեաթերթիկները, որևէ արտառոց բան չի  հայտնաբերվել, ոչ մի տառի, ոչ մի կետի սխալմունք տեղի չի ունեցել։ Ժամը 11։15-ին վերահաշվարկն ավարտվել է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Իսկ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում այսօր վերահաշվարկի գործընթաց չի կատարվել։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած զրույցում նշել է, որ  վերահաշվարկ կատարելու համար անհրաժեշտ հիմքեր չեն եղել, իսկ թիվ 31 տարածքայինը ԿԸՀ-ի հրապարակած վերահաշվարկի ցանկում, ըստ ՏԸՀ նախագահի, հայտնվել է վրիպումի հետևանքով։

«Ճիշտն ասած, ես այսօր առավոտ եմ մտել կայք  ու տեսել, որ մեր տարածքայինի համարը կա՝ ոչինչ ասել չեմ կարող։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է, ես չգիտեմ՝ ինչի հետ է կապված մեր տարածքայինի այդ ցուցակում ընդգրկելը։ ԿԸՀ չեմ կապնվել, եթե ինչ-որ մի արտառոց բան լիներ, ես զանգ կստանայի, համենայնդեպս, մենք հանձնաժողովով ամեն ինչ դիտարկել ենք, նույնիսկ բացել ենք բոլոր գրանցամատյանները, խախտումների վերաբերյալ գրանցումները եղել են զուտ տեխնիկական, մանր-մունր հարցեր։ Վերահաշվարկի, քվեների հաշվարկի վերաբերյալ մի հատ գրառում որևիցե մի տեղ չի եղել, մենք վերահաշվարկ կատարելու հիմք չենք ունեցել»,- նշել է թիվ 31 ՏԸՀ  նախագահ Տիգրան Ղազարյանը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP