18:09 23.06.2021
Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը:
Այսօր Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Այս տարի ռազմամարզական ճամբարի ծրագիրը փորձարկվում է Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 100 աշակերտների շրջանում:
Ծրագրի պատասխանատուն Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Վերջինիս տնօրեն Արկադի Պետրոսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Ողջունելով ճամբարի մասնակիցներին և աշխատակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը խոսել է ծրագրի կարևորությունից.
«Մենք առաջնային խնդիր ունենք բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակը և այն արդյունքները, որոնք ակնկալում ենք շրջանավարտներից: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ արդյունքների համար առարկան պետք է ունենա գործնական բաղադրիչ, ուստի չափորոշիչի վերանայման ընթացքում ռազմամարզական ճամբարը նախատեսեցինք իբրև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր մաս: Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի, բոլորս գիտակցում ենք այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվել է մերը երկիրը»:
Դիմելով ռազմամարզական ճամբարի մասնակից աշակերտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ մեծ է նրանց դերը ծրագրի կայացման և լրամշակման գործում.
«Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները, դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար նաև ձեր շնորհիվ այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է ձեզ հետ անցնել այս ճանապարհը և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիս դուք ունենաք մեր պետությանը և հասարակությանն անհրաժեշտ որակներ: Շնորհակալ եմ, որ համաձայնել եք մասնակցել այս փորձնական ծրագրին: Առանձնահատուկ շնորհակալ եմ աղջիկ մասնակիցներին. ՆԶՊ-ի շրջանակում պետք է ունենանք հավասար մասնակցություն»:
Նշենք, որ 12-օրյա ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...