18:40 23.06.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացման շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը, ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և Ծառայության ղեկավար այլ անձինք:
Համագործացկության նպատակն է կատարողական վարույթին առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ հանդես գալ համատեղ կատարողական վարույթներին առնչվող նախաձեռնություններով։
Սերգեյ Մեղրյանը, կարևորելով Հայաստանի բանկերի միության հետ սպասված համագործակցությունը, նշել է․ «Ուրախ եմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության հետ մեր համատեղ աշխատանքային շարունակական քննարկումները տվեցին իրենց արդյունքը և այսօր ստորագրված հուշագիրը կարևոր ձեռքբերում է Ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու առումով։ Վստահ եմ՝ հուշագրում ամրագրված դրույթների ուղղությամբ մեր համագործակցությունը շոշափելի կլինի արդեն մոտ ապագայում»։
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիական գործիքների համալրմամբ և կատարելագործմամբ Ծառայությունում գործող էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովել Ծառայության ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող շահառուների համար կատարողական վարույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։ Էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ էլ կստեղծվեն Ծառայության գործունեության հաշվետվողականության, թափանցիկության, մատչելիության և արդյունավետության բարձրացմանը միտված նախադրյալներ։
«Բանկերը բավականին մեծ փոխգործակցության դաշտ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ և վստահ եմ` այսօր կնքված հուշագիրն ավելի արդյունավետ կդարձնի մեր հետագա համագործակցությունը»,- նշել է ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, ապա հավելել, որ Հուշագիրը կողմերի համար ստեղծում է մի հարթակ՝ տեխնոլոգիական նորագույն լուծումների ներդրման միջոցով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու փաստաթղթաշրջանառությունը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ իր հերթին նկատել է, որ ստորագրված փաստաթղթով երկու կառույցների միջև դրվել է փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ: «Առևտրային բանկերը ՝ ի դեմս Միության, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցել մի նախաձեռնության, որի նպատակն է ստեղծել ՀՀ-ում գործող առևտրային բանկերի և նրանց հաճախորդների շահերի և անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել առևտրային բանկերի մասնակցությամբ կատարողական վարույթների թափանցիկությունը և նպաստել վարույթների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նա:
Փոխըմբռնման հուշագրի նպատակներից ելնելով՝ հանդիպման շրջանակներում ստորագրվեց նաև պայմանագիր ՀԲՄ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ժամանակակից ավտոմատացված ծրագրային համակարգը ստեղծող մասնագիտացված կառույցի միջև:
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...