Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել է ազգային անվտանգության սպառնալիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+17.09 oC

Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել է ազգային անվտանգության սպառնալիք

09:13 24.06.2021

Ուկրաինայում ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին հաղորդվում է երկրի մշակույթի նախարարության կայքում:

Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում Կիրկորովին ավելացնելու պատճառները չեն նշվում: Նախարարության ցանկը թարմացվում է Անվտանգության ծառայության տվյալների հիման վրա։ Կիրկորովը ցուցակում ընդգրկված է նախարարության 2021 թվականի հունիսի 22-ի հրամանով: Գերատեսչությունն Անվտանգության ծառայությունից համապատասխան նամակ էր ստացել հունիսի 11-ին։

Հունվարին Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դավաճանության մասին, ում հետ ժամանակին մոտ է եղել, կիսել է բեմն ու հեռուստաեթերը: Սակայն Զելենսկին վերջերս փոխել է վերաբերմունքն ու արգելել Կիրկորովի մուտքն Ուկրաինա: Նշենք, որ անցանկալի անձանց ցանկում նախկինում հայտնվել էին ռուս այլ դերասաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

12:07 07.05.2025

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...

SHANTNEWS

12:00 07.05.2025

SHANTNEWS

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

11:57 07.05.2025

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […] ...

973 օր է՝ «Ինտերն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում

11:40 07.05.2025

973 օր է՝ «Ինտերն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերում երկու տարուց ավելի Է պարտություն չի կրել, գրում է TNT Sports-ը։ «Ջուզեպե Մեացա» ստադիոնում վերջին պարտությունից 973 օր է անցել։ Միլանյան ակումբին հյուրընկալվելիս վերջինը հաղթել է Մյունխենի «Բավարիան» (2-0) 2022թ. սեպտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» ՉԼ ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում է։ ...

Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

11:33 07.05.2025

Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս: Վաղարշապատի համայնքային […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը

11:26 07.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը

Մայիսի 6-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ […] ...

BACK_TO_TOP