Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում

17:56 24.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին:

Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագրերը: Կարեն Թռչունյանը կարևորել է ՀՀ բուհերի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացումը, որը միտված կլինի կրթության և գիտության զարգացմանը՝ ըստ պետության առաջնահերթությունների: Նրա խոսքերով՝ առաջնային խնդիրներից է ԲՏՃՄ ոլորտի, ինչպես նաև հետազոտական ներուժի և կարողությունների խթանումը ՀՀ բուհերում, ուստի համալսարանները պետք է կիսվեն իրենց փորձով ու համաշխարհային լավագույն փորձառությունները կիրառեն Հայաստանում՝ նպաստելով գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առաջխաղացմանը: Փոխնախարարը կարևորել է նաև գիտական լաբորատորիաների առկայությունը բուհերում:

Ըստ Կարեն Թռչունյանի՝ անհրաժեշտ է գործի դնել բոլոր լծակները և օգտագործել հասանելի հարթակները՝ նպաստելու պետության առաջնահերթությունների իրագործմանը: Այդ նպատակով հարկ է իրականացնել ոլորտի կարիքների գնահատման ուսումնասիրություն՝ հետագա 5-7 տարիների կտրվածքով, մշակել գործողությունների պլան և հետևել այդ գործընթացի ճանապարհային քարտեզին:

Կարին Մարկիդեսն իր հերթին ներկայացրել է ՀԱՀ-ի ստանձնած ռազմավարական գործունեությունը: Նա անդրադարձել է «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և «Քաղաքականության մշակման և հետազոտության ֆոնդի» գործունեությանը, «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրին: Բուհի նախագահը խոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համատեղ նախաձեռնության մասին, որի շրջանակում մի քանի տասնյակ հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առաջխաղացմամբ հետաքրքրված շահառուների հետ: Արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հինգ նպատակային ուղղություններով՝ Հայաստանի արհեստական բանականության հետազոտական կենտրոն, առաջնորդության զարգացում, կարողությունների զարգացում մարզային կլաստերներում, ընդլայնված STEM կրթություն և նախագծահեն ուսուցում ու նորարարական գործընթացներ: Նրա խոսքերով՝ ծրագրի նպատակն է ստեղծել բուհերի համագործակցության հարթակ և աշխատել առաջարկվող հինգ ուղղություններով՝ նպաստելով ՀՀ տեխնոլոգիական զարգացմանը:

Անհրաժեշտ է գործի դնել բոլոր լծակները և օգտագործել հասանելի հարթակները՝ նպաստելու պետության առաջնահերթությունների իրագործմանը

Կարին Մարկիդեսը նաև նշել է Սևծովյան համալսարանների ցանցի և 2021 թ. ցանցի նախագահությունը ՀԱՀ-ի կողմից ստանձնելու մասին, որը, ըստ բուհի նախագահի, կարող է ծառայել որպես համագործակցության հարթակ և նոր հնարավորություններ ստեղծել ՀՀ բուհերի միջև համագործակցության զարգացման համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը եղել է բուհում գործող Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC), որը ձեռնարկատիրական կրթության, գիտական տարբեր ճյուղերի միջև համագործակցության և ստարտափ ձեռնարկությունների ինկուբացիայի խթանման հարթակ է: EPIC-ը նոր ձեռնարկատերերին էկոհամակարգ է տրամադրում, որը բաղկացած է առաջնակարգ հարմարություններից և համատեղ աշխատանքային տարածքից, ծրագրերից ու միջոցառումներից, ինչպես նաև մենթորների, խորհրդատուների և ներդրողների ցանցից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

09:50 28.07.2025

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

09:40 28.07.2025

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...

Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

09:39 28.07.2025

Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

Հուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...

BACK_TO_TOP