Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար

20:30 24.06.2021

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին և մասնավորապես պատգամավորներ Գերտ Յան Սեգերսին (Քրիստոնեական միություն) և Թոմ վան դեր Լեյին (Ձախ Կանաչներ) ներկայացրած բանաձևի համար, որով նրանք հորդորել են կառավարությանը չգործուղել կառավարության ներկայացուցիչներին Բաքու, այդ թվում՝ ներկայումս ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում Նիդերլանդների ազգային հավաքականի քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Բանաձևն ընդունվել է հունիսի 23-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։

«Հունիսի 27-ին Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հոլանդիայի հավաքականը կհանդիպի Չեխիայի հավաքականի հետ, իսկ հաղթելու պարագայում Հոլանդիայի հավաքականը Բաքվում քառորդ եզրափակիչ փուլում կհանդիպի կամ Դանիայի հավաքականի կամ Ուելսի հավաքականի հետ»,- հայտնել են ֆեդերացիայից և հավելել. «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) գոհ է, որ այս բանաձևի ընդունումը խորհրդարանում ապահովում է, որ Նիդերլանդների թագավորը կամ նախարարը չեն հայտնվելու այնպիսի իրավիճակում, երբ նրանք իրենց ներկայությամբ կսատարեին ավտորիտար նախագահ Ալիևին «մարզական լվացք» իրականացնելու գործում»։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։ Բանաձևում նշված է նաև «Ռազմական ավարների պուրակի» առկայությունը Բաքվում, որտեղ, ի թիվս այլոց, ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտները:

«Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, մամուլի և խոսքի ազատության բացակայությունը բավարար կլինեին խուսափել այդ երկրից և մերժել Բաքվի թեկնածությունը, որպես խաղերի անցկացման քաղաք, էլ չխոսենք եվրոպական ինստիտուտներում և երկրներում Ադրբեջանի բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան համարում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքը և այնտեղ կիրառված միջոցները նույնպես կասկածելի են դարձնում ՈՒԵՖԱ-ի որոշումը, որի համաձայն՝ Բաքուն չի մերժվել որպես խաղերը հյուրընկալող քաղաք։ «Կարելի է նշել բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը խախտել է ՈՒԵՖԱ-ի այնպիսի սկզբունք, ինչպիսին է պայքարը խտրականության և ռասիզմի դեմ` արգելելով կամ խոչընդոտելով հայկական ազգանունով լրագրողների աշխատանքը, տրանսգենդեր անձի առևանգումը և ծեծի ենթարկելը, որից հետո հիվանդանոցում հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։ ՈՒԵՖԱ-ն պետք է արագ գտներ մի այլ քաղաք մրցաշարի անցկացման համար։

Բազմաթիվ բողոքներ, որոնք զանազան երկրների կազմակերպությունների կողմից ուղարկվել են ՈՒԵՖԱ-ին և ազգային ֆուտբոլի կառույցներին, մինչ այժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) նամակը Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային (KNVB-ին) նույնպես մնացել է անպատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ Բաքվում Նիդերլանդների կառավարության բարձրաստիճան անդամների ներկայության նպատակը կլիներ փառավորել նախագահ Ալիևին, և դրա կանխումը պետք է ընկալել որպես բողոքի դրսևորում ռազմագերիների ապօրինի կալանքի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP