Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

18:50 25.06.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ցանկանում է հետպատերազմյան վիճակից անցում կատարել խաղաղության ամրապնդմանը և համագործակցությանը:

«Եթե Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր չունենք, դա նշանակում է, որ չկա նաև խաղաղություն: Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ: Մեզ պատերազմ պետք չէ»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին:

Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

BACK_TO_TOP