Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան. ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան. ԱՀ ՄԻՊ

20:39 28.06.2021

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Գրռւմը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ,

Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու ժամանակներ էին։ Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկիրը միևնույն ժամանակ հոգու հանգստություն էր հաղորդում յուրաքանչյուրին՝ առհավետ կապելով այս հողի հետ։

Շատ բան է փոխվել․․․Այսօր Արցախում շատ են դժվարությունները, պատերազմի հետևանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խորը բովանդակությունից։

Մենք անցել ենք պատերազմի դաժանությունների միջով, 44 օրվա ընթացքում տեսել ու զգացել ենք մարդկային ու անմարդկային բոլոր տառապանքները և, ցավոք, այսօր էլ շարունակում ենք զգալ․․․

Բայց մենք այստեղ ենք՝ նույն տեղում, նորից կանգնելու հույսով․․․ Բոլորիդ հետ միասին․․․

Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։

Գիտեմ, որ Արցախ այցելելու հետ կապված անվտանգային առումով մտահոգություններ ունեք, մտահոգություններ ունեք ճանապարհի հետ կապված, որի մի հատվածում ստիպված եք, ցասումը զսպելով, տեսնել գերեվարված Շուշին, դժվարություններ կան Սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի մուտքի արտոնագիր տրամադրելու ժամկետների հետ կապված, բայց պետք է հաղթահարել այս ամենը՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։
Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

BACK_TO_TOP