17:24 30.06.2021
Արցախի Հանրապետության ԱԺ-ի այսօրվա նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ թվում ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների ծրագրի ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը:
2020 թվականը Արցախի համար ծանր տարի էր՝ կորոնավիրուսը մի կողմից, պատերազմի հետևանքով կրած տնտեսական, տարածքային ու մարդկային կորուստները՝ մյուս կողմից: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ պաշտպանությունը Արցախի հիմնական մարտահրավերն է: Հասկանալի էր, որ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվում էր՝ պատերազմ սկսելու նպատակով: Տարիներ շարունակ Արցախի առաջնագիծը կահավորվել է: Առաջնագծի կահավորումն ու ամրապնդումը եղել է առաջնահերթ խնդիր, սեպտեմբերի 27-ին ևս նախատեսվել է այցելություն դեպի առաջնագիծ՝ հերթական դիտարկումների:
«Սեպտեմբերի 28-ից սկսած հանրապետության ամբողջ շինարարական պոտենցիալն ուղղվել է դեպի առաջնագիծ: Ավելի քան 150.000 տուֆ է ներկրվել Հայաստանից նույն նպատակով,- ասել է Արցախի նախագահն իր ելույթում: «Հակառակորդի սպառազինության զարգացմանը զուգահեռ՝ մենք պարտավոր էինք մեր առաջնագիծը, մեր դիրքերը մեր ամրությունները կահավորել հենց հակառակորդի զինտեխնիկայից պատսպարվելու և դիմակայելու համար»,- նկատել է նախագահը:
Պատերազմում թույլ տրված սխալների ու բացթողումների մասին Արայիկ Հարությունյանը խոստացել է խոսել ավելի ուշ: Բոլոր դասալիքների ու զինվորական ծառայությունից խուսափածների ցուցակները այժմ ճշտվում են:
«Մենք այսօր վարկերից զրկում ենք բոլոր նրանց, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, զուգահեռ մենք ունենալու ենք այդ ամբողջ ցանկը: Ինձ թվում է՝ դատախազությունն այդ ուղղությամբ անելիքներ ունի»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...